Մարմնամարզիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Մարմնամարզիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում կայանալիք առաջնությանը կմասնակցեն Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Արթուր Ավետիսյանը և Վիգեն Խաչատրյանը: Առաջնությունը վարկանիշային կլինի Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերի համար:

Այս տարի առաջնությունն անցկացվում է Լեհաստանում ապրիլի 10-14-ը:

Մինչ այս ընտրանին Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք էր անցկացնում Թբիլիսում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում