«Լիվերպուլ»-ը և «Տոտենհեմ»-ը հաղթեցին. Չեմպիոնների լիգա

«Լիվերպուլ»-ը և «Տոտենհեմ»-ը հաղթեցին. Չեմպիոնների լիգա

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաղային օրվա բոլոր հանդիպումները անցկացվեցին Անգլիայում: Նախ «Լիվերպուլ»-ն «Էնֆիլդ» մարզադաշտում ընդունեց «Պորտու»-ին: Անգլիական ակումբը խաղի 5-րդ րոպին Կեյտայի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, այնուհետ՝ 26-րդ րոպեին, Ֆիրմինյոն կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Երկրորդ կեսում թիմերից ոչ մեկին չհաջողվեց գոլ խփել և «Լիվերպուլ»-ը հաղթեց «Պորտու»-ին 2:0 հաշվով:

Օրվա մյուս խաղում «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Սիթի»-ն: Երկու թիմերն առաջին կեսում մի քանի հնարավորություն ունեին առաջ անցելու հաշվի մեջ, բայց ապարդյուն: Նույնիսկ «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ագուերոն չիրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը: Երկրորդ կեսում «Մանչեսթեր Սիթի»-ն էր, որ հիմնականում տիրում էր գնդակին, սակայն գոլ խփեց «Տոտենհեմ»-ը: Խաղի 78-րդ րոպեին «Տոտենհեմ»-ից աչքի ընկավ Սոն:

Այս թիմերի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 17-ին:

«Լիվերպուլ»-«Պորտու» 2:0

«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի» 1:0

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում