Չեմպիոնների լիգայում կկայանան քառորդ եզրափակչի հերթական խաղերը

Չեմպիոնների լիգայում կկայանան քառորդ եզրափակչի հերթական խաղերը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան քառորդ եզրափակչի հերթական հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ կհյուրընկալի կատալոնական «Բարսելոնա»-ին: Իսկ օրվա մյուս խաղում Նիդերլանդները ներկայացնող «Այաքս»-ը կմրցի Թուրինի «Յուվենտուս»-ի հետ:

Երկու հանդիպումներն էլ մեկնարկեն Երևանի ժաանակով 23:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում