Հայ գրոսմայստերները կրկին հաղթանակ են տոնել Իսլանդիայում

Հայ գրոսմայստերները կրկին հաղթանակ են տոնել Իսլանդիայում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստերները շարունակում են ելույթները Իսլանդիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռեյկյավիկի միջազգային մրցաշարում կայացան 2-րդ և 3-րդ տուրի խաղերը: 2-րդ տուրում հայ շախմատիստներից Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը հաղթանակներ տոնեցին:

Այս տորից հետո հայ շախմատիստներն առաջատարների շարքում են:

«Ռեյկյավիկ «Gamma» միջազգային բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական սիստեմով և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ: Այն կեզրափակվի ապրիլի 16-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում