«Փյունիկ»-ի նախկին մարզիչը պաշտոնապես գլխավորեց «Խիմկի»-ն

«Փյունիկ»-ի նախկին մարզիչը պաշտոնապես գլխավորեց «Խիմկի»-ն

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը կգլխավորի «Խիմկի»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տալալաևը հեռացել էր «Փյունիկ»-ից ընտանեկան պատճառներով: «Խիմկի»-ի հետ պայմանագրի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

«Խիմկի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից նախօրեին հեռացվել էր Իգոր Շալիմովը: Մերձմոսկովյան թիմն անհաջող է հանդես գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում` մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը:

Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018 թվականի հունիսից: 46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Փյունիկ»-ը Եվրոպա լիգայի 2018/19 թթ. խաղարկությունում դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ:

Անդրեյ Տալալաևը ճանաչվել է նաև 2018 թ. Հայաստանի լավագույն մարզիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում