«Բարսելոնա»-ն հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. «Յուվենտուս»-ը ոչ-ոքի խաղաց

«Բարսելոնա»-ն հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. «Յուվենտուս»-ը ոչ-ոքի խաղաց

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակչի ևս երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական դաշտում՝ «Օլդ Տրաֆորդ»-ում, ընդունել էր «Բարսելոնա»-ին: Առաջին կեսում առավելություն ուներ կատալոնական ակումբը և այդ առավելությունը գոլի վերածվեց 12-րդ րոպեին: Ինքնագոլի հեղինակ դարձավ Շոուն: Երկրորդ կեսի մեկնարկում առավելությունը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կողմն էր, սակայն «Բարսելոնա»-ն քիչ-քիչ սկսեց տիրել նախաձեռնությանը: Ի վերջո իր պատմության մեջ առաջին անգամ «Բարսելոնա»-ին հաջողվեց հաղթել «Օլդ Տրաֆորդ»-ում («Մանչեսթեր Յունայթեդ»-«Բարսեոնա» 0:1):

Օրվա մյուս խաղում «Այաքս»-ը Ամստերդամում հյուրընկալել էր Թուրինի «Յուվենտուս»-ին: Իտալական ակումբը կարողացավ գոլ խփել միայն առաջին կեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին: Աչքի ընկավ Ռոնալդուն: Երկրորդ կեսի հենց մեկնարկին «Այաքս»-ը վերականգնեց հաշվի հավասարությունը և գոլը խփեց Ներեսը: Հետագայում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում