USD
EUR
RUB

Ծանրամարտի ԵԱ. Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը հաջողությամբ են անցել կշռման արարողությունը

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Հայաստանի ներկայացուցիչներ Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը հաջողությամբ են անցել Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգի կշռման արարողությունը եւ կմասնակցեն A խմբի մրցմանը:

2018թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել է 160 կգ, իսկ հրում վարժությունում՝ 200 կգ:

2017թ. Եվրոպայի երիտասարդական փոխչեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունը կսկսի 155 կգ-ով, իսկ հրումը՝ 185:

89 կգ քաշային կարգի A խմբի մրցումը կկայանա ապրիլի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (59 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը (73 կգ) 9-րդն էր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)՝ 8-րդը: 2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) չէր կարողացել քաշ գցել եւ զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից:

Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաեւ Լիաննա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ), Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):

Լրահոս
Արարատ-Արմենիա – Շիրակ. առաջին խաղակեսից հետո (տեսանյութ) Բարսելոնան ցանկանում է վաճառել կիսապաշտպանին Պեդրոն կարող է տեղափոխվել Ա սերիա Լիվերպուլը շնորհավորել է Ջերարդին ծննդյան օրվա կապակցությամբ Լիվերպուլի տնային խաղերը կարող են չեզոք մարզադաշտերում անցկացվել Հայտնի է՝ երբ կվերսկսվի Ա Սերիան Բարսելոնան կկրճատի ակումբի սկաուտների կեսին ՄՅՈՒ-ն հետաքրքրվում է Մոնակոյի 19-ամյա հարձակվողով Արսենալը միացել է Կոուտինյոյի համար պայքարին Բասկետբոլ․ Ռեալը երկարաձգել է Ջեյսի Քեռոլի հետ պայմանագիրը Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ Յուվենտուսից Ռեալը աշխարհի ամենաթանկ ակումբն է մնում ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ․ Արսեն Ջուլֆալակյան Հաճախ եմ մտածում, որ ոչինչ հավերժ չէ. Արթուր Դալալոյան Բավարիան ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Ալաբայի հետ Յուվենտուս վերադառնալու համար Պոգբան պետք է ֆինանսական զիջումների գնա Ֆիորենտինայի ավագը հետաքրքրել է Ռոմային Խոակին Կապառոս. Բոլորից շատ դուր եկավ Արարատ-Արմենիայի խաղը Խաղ՝ 6 միավորի համար. Բորուսիա Դ.-Բավարիա. Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր Ռեալը ցանկանում է իր պաշտպանին ընդգրկել Հոլանդի տրանսֆերային գործարքում Բասկետբոլի Եվրոլիգայի մրցաշրջանը վաղաժամ ավարտվել է FourFourTwo․ ԱՊԼ-ի բոլոր ժամանակների լավագույն տրանսֆերները Ռոմայում Մխիթարյանի մնալու համար հետաքրքիր սցենար են մշակել Բայերը սահմանել է Հավերցի տրանսֆերային արժեքը Սետյեն. Ես և Մեսսին վստահ ենք ՝ Բարսելոնան կարող է հաղթել Չեմպիոնների լիգան Կյանքից հեռացել է ՊՍԺ-ի սան Ժորդան Դիակիսեն Լոկոմոտիվը դեմ է ՌՊԼ-ի վերսկսմանը Միլանը ցանկանում է վարձակալել Ռեալի հարձակվողին Աղբյուր. Լա Լիգայի վերսկսումը կհետաձգվի Lindores Abbey Rapid Challenge․ Արոնյանը դուրս եկավ հիմնական փուլ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել Լևոն Արոնյանը միավորը կիսեց Ուեսլի Սոյի հետ «Բարսելոնա»-ն պատրաստ է վաճառել Սամուել Յումտիտիին Ռուսաստանը կարող է կորցնել հոկեյի 2023թ աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը Պորտուի պաշտպանը հնարավոր է տեղափոխվի ՊՍԺ ԱՊԼ-ի մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 20-ին․ Սեբալյոս Միլանի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ ՀՖՖ-ն մշակել է պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման՝ կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույց Ռեալը հետաքրքրվում է Բայերի կիսապաշտպանով Արոնյանը զիջեց Նակամուրային
website by Sargssyan