Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 55 կգ քաշային կարգում որակավորման փուլից պայքարը կսկսի Ռուդիկ Մկրտչյանը, ով կմրցի վրացի աշխարհի 2018 թվականի բրոնզե մեդալակիր Նուգզարի Ցուրցումիայի հետ:

63 կգ քաշում Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում կփորձի գերազանցել նորվեգ Ստիգ-Անդրե Բերգին:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ևս պայքարի մեջ կմտնի որակավորման փուլից, որտեղ կմրցի Նիդերլանդներից Մարսել Ստերկենբուրգի հետ:

Եվ 130 կգ քաշում Դավիթ Օվասափյանը որակավորման փուլում ուժերը կչափի ռուս Սերգեյ Սեմենովի հետ:

Հունահռոմեական ոճի ըմբշմարտի Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում