Մովսեսյանը և Հովհաննիսյանը Իսլանդիայի մրցաշարի առաջատարներից են

Մովսեսյանը և Հովհաննիսյանը Իսլանդիայի մրցաշարի առաջատարներից են

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստերները շարունակում են հաղթել Իսլանդիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռեյկյավիկի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան:

Այս տուրից հետո Մովսեսյանը և Հովհաննիսյանը 4,5 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարներից են: Տիգրան Պետրոսյանն ունի միայն 3,5 միավոր:

«Ռեյկյավիկ «Gamma» միջազգային բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական սիստեմով և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ: Այն կեզրափակվի ապրիլի 16-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում