Աբրահամ Խաշմանյանն այլևս «Արարատ»-ի մարզիչը չէ
12/04/2019 13:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատ» ՖԱ-ն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ:
Օրեր առաջ «Արարատ»-ի ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն բողոքով դիմել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, ըստ որի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարվածել է իրեն:
Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում «Արարատ»-ը վերջին տեղում է: