Մաքսիմ Մանուկյանը պարտվեց ադրբեջանցուն. Եվրոպայի առաջնություն

Մաքսիմ Մանուկյանը պարտվեց ադրբեջանցուն. Եվրոպայի առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը ևս պարտվեց Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ մրցեց ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ և պարտվեց 1:6 հաշվով:

Ավելի վաղ Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը մեկնարկում բացարձակ հաղթանակ տոնեց, այնուհետև 1/8 եզրափակչում ևս հաղթանակ տոնեց` 8:0 հաշվով գերազանցելով ռումինացի Ալեքսանդրու Կարասին:

Հայաստանի բոլոր ներկայացուցիչները մրցումային առաջին օրը պարտություն կրեցին: Մարզիկները իրավունք կստանան պայքարելու բրոնզե մեդալների համար, եթե իրենց հաղթած ըմբիշները դուրս գան եզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում