Բռնցքամարտիկները դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Բռնցքամարտիկները դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմի անդամները դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը դուրս են եկել եզրափակիչ:

Հայ բռնցքամարտիկները եզրափակչի մենամարտերը կանցկացնեն վաղը՝ ապրիլի 13-ին:

Աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը ներկայացնում էր 8 մարզիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում