Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է

Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`վրացական Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը նախ բարձրացրեց 187 կգ, այնուհետ` 192 կգ` դառնալով փոքր ոսկե մեդալակիր:

Հրում վարժությունում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 225 կգ: Երկրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը բարձրացրեց 235 կգ: Այս ձևում ևս Մարտիրոսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Երկամարտի 427 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն:

Սիմոն Մարտիրոսյանը 2014 թվականի Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն է: 2016 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե, 2017 թվականի Եվրոպայի առաջնության ոսկե, 2018 թվականի աշխարհի առաջնության ոսկե և 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում