Սարկիսովը մասնակցեց «Ենիսեյ»-ի հերթական խաղին

Սարկիսովը մասնակցեց «Ենիսեյ»-ի հերթական խաղին

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցեց ակումբի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Ենիսեյ»-ը հյուրընկալել էր «Ուֆա»-ին: Հանդիպման 90 րոպեների ընթացքում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենիսեյ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսի 55-րդն րոպեին:

«Ենիսեյ»-ը շարունակում է մրցաշարային աղյուսակում զբաղեցնել վերջին տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում