USD
EUR
RUB

Սիմոն Մարտիրոսյան. Միանշանակ, այս հաղթանակն ամբողջ հայ ժողովրդինն է

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Times.am: «Եվրոպայի առաջնությունից առաջ դաստակիս վնասվածքը խանգարում էր, սակայն մրցման ժամանակ ամեն բան լավ անցավ, և այդ ցավը զգալ չտվեց: Գուցե ադրենալինն ու նպատակասլացությունը թույլ չտվեցին զգալ ցավը: Ավելի բարձր քաշերը թողել ենք աշխարհի առաջնության համար: Պետք է շատ մարզվել»,- ՀԱՕԿ-ի հաղորդմամբ՝ պատմել է Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը՝ Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո:

Աշխարհի գործող չեմպիոնը երկամարտում գրանցել էր 427 (192+235) կգ արդյունք և 16 կգ գերազանցել երկրորդ տեղը գրաված բելառուս Անդրեյ Արամնաուին:

Նա նշել է, ոչ աշխարհի առաջնությունում հաղթանակից հետո պետք չէ թերագնահատել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, քանի որ ամեն ինչն էլ ունի իր տեղը:

«Զգացողություններն անկրկնելի են: Պետք է շարունակեմ աշխատել:

Մրցակցության մասին կասեմ, որ հաղթանակը հեշտ տրվեց ինձ: Ինքներդ տեսաք, որ կարող էի նույնիսկ չգալ հրում վարժության երկրորդ մոտեցմանը: Կատարեցի երկրորդ մոտեցումը, որպեսզի ապացուցեմ մրցակիցներիս, որ կարող եմ գերազանցել նրանց ցանկացած արդյունք եւ թույլ չտվեցի մտածել, որ կարող են հաղթել ինձ: Միանշանակ, այս հաղթանակն ամբողջ հայ ժողովրդինն է, այն մարդկանցը, ովքեր ունեն ներդրում՝ ծնողներս, մարզիչներս և պարոն Գագիկ Ծառուկյանը:

Շնորհավորում եմ բոլոր երկրպագուներին և կասեմ, որ սպասեն նորանոր հաղթանակների: Մարզադահլիճում երկրպագուական աջակցությունը շատ է ոգեւորում»,- նշել է Սիմոն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալներ էր նվաճել նաև պոկում ու հրում վարժություններում: Նախորդ տարվա նոյեմբերին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչումը նվաճել էր երկամարտի 435 (195+ 240) կգ արդյունքով և սահմանել աշխարհի ռեկորդ: Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի չորրորդ մեդալն էր երկամարտում:

Ապրիլի 13-ին Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն: Ավելի վաղ 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Եվրոպայի առաջնության վերջին օրը պայքարի մեջ կմտնեն նաև Արփինե Դալալյանը (+87 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):

Լրահոս
Տուխելը երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ «Գանձասար-Կապան»-ը և «Լոռի»-ն չպարզեցին հաղթողին Արթուր Ալեքսանյանը Ղազախստանի միջազգային մրցաշարում կմրցի ոսկե մեդալի համար ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին «Արսենալ»-ը դեմ չի լինի, եթե Մխիթարյանը հեռանա. The Sun ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Բուֆոնին Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր Ինչու Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից Հայ մարմնամարզիկները թիմային պայքարում ոսկե մեդալ են նվաճել Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում. Արսեն Վենգեր Պատանի բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալ»-ի հետ «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը Թիմով ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար. Շկոդրան Մուստաֆի «Արսենալ»-ի երկրպագուները ստորագրահավաքի միջոցով ուզում են բոյկոտել Բաքվի եզրափակիչը Տարբերություն չկա մրցավարը հայ է, թե իսպանացի. Մինասյան ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը. Արթուր Վանեցան Բռնցքամարտիկներն անընդունելի են համարում հավաքականի կազմի ընտրությանը ՀԱՕԿ-ի միջամտել Գվարդիոլան կարիերան շարունակելու է «Յուվենթուսում» ՖԻՖԱ. ԱԱ-2022-ին թիմերի քանակը չի փոխվի «Փյունիկ»-ի սեփականատերը հանդես է եկել հայտարարությամբ «Արսենալն» ու «Չելիսին» ՈւԵՖԱ-ին կվերադարձնեն Բաքվում կայանալիք ԵԼ-ի եզրափակչի ավելի քան 6000 տոմս Պատանի կարատեիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում «Լոռի» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել «Չելսին» պատրաստ է Սարրիին 5 մլն ֆունտի դիմաց բաց թողնել «Յուվենթուս» Աջարիայի բաց առաջնությանը մասնակցած մեր մարզիկները հաղթել են Բռնցքամարտիկները մեկնել են Եվրոպայի առաջնության «Արսենալ»-ի ավագը քննադատել է ՈՒԵՖԱ-ին` Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ծափահարություններով են արձագանքել Մխիթարյանի Բաքու չմեկնելու որոշմանը «Լոռի» - «Փյունիկ» հանդիպման մրցավար Արտակ Սիմոնյանը որակազրկվել է Ինձ համար մեծ ցավ է խաղը բաց թողնելը. Մխիթարյանը` Բաքու չմեկնելու մասին «Չելսի»-ն կհրաժարվի Ազարից Մբապեն չի հեռանա ՊՍԺ-ից «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Ռոնալդուն ցանկանում է, որ «Յուվենտուսը» մարզի Մոուրինյուն Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստանում է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բռնցքամարտի ֆեդերացիան մեղադրում է ՀԱՕԿ-ին և նախարարությանը պաշտոնական դիրքի չարահաշման մեջ Սարգիս Ադամյանը ստացել է «Յան Ռեգենսբուրգ»-ի լավագույն ռմբարկուի մրցանակը Գևորգ Ղազարյանը հեռացել է ակումբից Հրաձիգները 3 մարզիկով կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը
website by Sargssyan