Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնության առաջատարներից է
15/04/2019 10:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց Էլինա Դանիելյանը: Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Մարիա Գևորգյանը պարտություն կրեց:
Էլինա Դանիելյանը 4 հնարավորից 3,5 միավորով առաջատարների շարքում է: