Նորից նախկին տեղում. Խաշմանյանը վերագլխավորեց «Ալաշկերտը»

Նորից նախկին տեղում. Խաշմանյանը վերագլխավորեց «Ալաշկերտը»

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի և իր մարզչական շտաբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, որի գխավորությամբ «Ալաշկերտը» 2 տարի անընդմեջ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 26 տուրից հետո «Ալաշկերտը» 40 միավորով 4-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում