USD
EUR
RUB

Մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի բացարձակ ռեկորդակիր դառնալու հավակնություն ունի

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 26-ամյա մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդներ սահմանելու նպատակներ ունի: Այս պահին ակտիվ աշխատում է բոլորովին նոր՝ «վագրի ծալում» վարժության վրա՝ նպատակ ունենալով ևս մեկ ռեկորդ սահմանել: Մարզիկը գրանցվել է հայկական «Դյուցազնագրքում», ապա դարձել «Գինեսի» ռեկորդակիր, սակայն այդքանով չի պատրաստվում սահմանափակվել: Նրա նպատակը բացարձակ ռեկորդակիր դառնալն է:

«Այս պահին նոր էլեմենտների վրա եմ աշխատում: Մասնավորապես՝ վագրի ծալում վարժության վրա եմ աշխատում, բավականին բարդ վարժություն է, ռեկորդը 12 անգամ է եղել, պետք է 13 անգամ իրականացնեմ այն:

Փորձելու եմ ամեն գնով այս տարի 10 ռեկորդի հեղինակ դառնալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Մամոյանը:

Մանվել Մամոյանը սպորտով սկսել է զբաղվել 10 տարեկանում, սկզբում ձյուդո է պարապել, ապա հունահռոմեական ոճի ըմբշամարտով է տարվել:

17 տարեկանում Մանվելը Հայաստանում գրանցել է 11 ռեկորդ: Առաջին ռեկորդը «Դյուցազնագրքում» սահմանված արտակորում դեպի առաջ վարժությամբ:

2015-2016 թթ զինվորական ծառայությունն ավարտելուց 2 տարի անց՝ 2015թ.-ի հոկտեմբերի 23-ին Մանվելը Հայաստանում գրանցել է Գինեսի ռեկորդ:

Հայաստանում 20-ից ավելի ռեկորդների հեղինակ է, իսկ «Գինեսի» գրքի՝ եռակի: Փաստում է՝ «Գինեսի» ռեկորդն իրեն այնքան էլ հեշտությամբ չտրվեց ու միանգամից չգրանցվեց: Սկզբնական փորձերն անհաջող էին, քանի որ որոշ սխալներ էր թույլ տվել, սակայն մարզիկը կարողացավ ամեն ինչ հաղթահարել ու նորանոր հաղթանակներ է գրանցում:

«Առաջին ռեկորդս նվիրել էի Ցեղասպանության զոհերի, իսկ մյուսը՝ քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Նման քայլով կարողանում եմ այդ կարևորագույն հարցերն ինչ-որ տեղ շոշափել միջազգային մամուլում: Երբ որևէ ռեկորդ գրանցվում է, մամուլը հիշատակում է այդ մասին և մանրամասներ ներկայացնում ռեկորդի հետ կապված: Ահա թե որն է իմ նպատակն այս պարագայում»,-նշում է Մանվել Մամոյանը:

Այս պահին մարզիկը գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնությունում:

Հայաստանի բազմակի ռեկորդակիր Ահարոն Վիրաբյանի հետ Մոսկվայում հիմնել են Danger Workout թիմը, նպատակ ունեն տարատեսակ սպորտային միջոցառումներ անցկացնել ու զարգացնել street workout-ը:

Աստիճանաբար թիմը համալրվելու է ուժեղ մարզիկներով:

Զուգահեռաբար աշխատում է որպես ֆիտնես-բլոգեր, www.manvelmamoyan.com-ում կիսվում է իր խորհուրդներով բազմաթիվ մարդկանց հետ և նրանց մոտ առաջացնում հետաքրքրություն սպորտի նկատմամբ: Հաճախակի է պատրաստում մոտիվացիոն տեսանյութեր, որոնց միջոցով փորձում է ոգեշնչել մարդկանց:

Մամոյանը հավելում է՝ ցանկանում է «Գինեսի» բացարձակ ռեկորդակիր դառնալ: Մոտ 10 տարի կպահանջվի դրան հասնելու համար: 2019-ին մեկ ամսվա ընթացքում արդեն 5 ռեկորդ է ուղարկել «Գինեսի» հանձնաժողովին, դրանցից է պլանկա վարժությունը՝ 100 ֆունտ կշռող պայուսակով:

Ամենաշատը մեկ մարդու հաջողվել է սահմանել 191 ռեկորդ: Վստահ է, որ այդ ցուցանիշը կարող է իրեն ենթարկել և ավելիին հասնել:



Լրահոս
«Յուվենտուսը» պայմանավորվել է Սարիի հետ Լևոն Արոնյանը 3-րդն է Norway chess-ում Պաուլո Մալդինին դարձել է «Միլան»-ի տեխնիկական տնօրեն Մարզիկները պատրաստ են Եվրոպական երկրորդ խաղերին. ՀԱՕԿ նախագահը հանդիպեց նրանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում առաջադիմել է 9 աստիճանով 4 շախմատիստ գլխավորում է Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը «Չելսիի» դարպասապահ Էդուարդուն տեղափոխվում է «Բրագա» «Ուրարտու»-ն ևս մեկ նոր բասկետբոլիստ ունի «Ալաշկերտը» կխաղա կանանց ՉԼ-ի որակավորման փուլում Կանանց Մ-19 հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաք «Ուրարտու»-ն նոր բասկետբոլիստ ունի Լևոն Արոնյանը Norway chess-ում դեռևս երկրորդ տեղում է «Արարատ»-ի ֆուտբոլիստը հեռացել է թիմից Հայ շախմատիստներից շատերը հաղթանակով են մեկնարկել Կարեն Ասրյանի հուշամրցաշարում Ազատ ոճային ըմբիշների մարզիչը գոհ է թիմից, բայց ավելին էր ակնկալում Հայաստանի ֆուտբոլի Մ18 հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Տաջիկստանին Դժվարին հաղթանակ էր. Արմեն Գյուլբուդաղյանց Մեր մրցակիցները. Իտալիան և Ֆինլանդիան հաղթեցին Հայաստանի ընտրանին J խմբում բարձրացավ երրորդ հորիզոնական Հայաստանի ֆուտբոլի թիմն Աթենքում հաղթեց Հունաստանին Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին հաղթեց Մոլդովային «Ռոմա»-ն պաշտոնապես նոր մարզիչ ունի Ռոնալդուն հրաժարվել է խոսել «Ոսկե գնդակ»-ից «Յուվենտուս»-ն ուզում է գնել «Ռեալ»-ի 4 ֆուտբոլիստի Չեմպիոնների լիգայի ձևաչափը չի փոխվի Ֆուտբոլի Հունաստանի ընտրանին կորուստ ունի Հայաստանի դեմ խաղից առաջ Ոչինչ չունենք ապացուցելու. Արմեն Գյուլբուդաղյանց Արոնյանը դեռևս երրորդն է Նորվեգիայի մրցաշարում Կարևորը 3 միավորն է. Գևորգ Ղազարյան Մահացել է «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստը ConiFA-ի առաջնության օրերին կառուցած կամուրջը հնարավորություն է միավորելու սերունդներին. Արցախի պետնախարար Նադալը մինչ Ուիմբլդոն ոչ մի մրցաշարի չի մասնակցի Պոլ Պոգբան կարող է միանալ «Յուվենտուս»-ին Կարեն Խաչանովը ATP լավագույն տասնյակում է Հունաստան-Հայաստան խաղը կսպասարկի Էստոնիայի մրցավարական անձնակազմը Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Ազգերի լիգայում Հարավային Օսիայի հավաքականը հռչակվեց CONIFA 2019-ի Եվրոպայի առաջնության հաղթող Ըմբիշ Հրաչյա Մարգարյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ Ազատ ոճային ըմբիշները 2 բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ում
website by Sargssyan