«Այաքս»-ն այս անգամ էլ հաղթեց «Յուվենտուս»-ին և դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ

«Այաքս»-ն այս անգամ էլ հաղթեց «Յուվենտուս»-ին և դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ

 ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Թուրինի «Յուվենտուս»-ն ընդունեց «Այաքս»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակումբները խաղի սկզբնամասում իրենց ունեցած հնարավորությունները չօտագործեցին: Միայն 28-րդ րոպեին Ռոնալդուն առաջ մղեց «Յուվենտուս»-ին: Սակայն «Այաքս»-ից երկար ժամանակ չպատանջվեց հավասարեցնելու հաշվի տարբերությունը: 34-րդ րոպեին հոլանդական ակումբի կազմում աչքի ընկավ Վան դե Բիկը: Առաջին կեսն այդպես էլ ավարտվեց՝ 1:1:

Երկրորդ խաղակեսում «Այաքս»-ին կրկին ապշեցրեց և առաջ անցավ հաշվի մեջ: Խաղի 67-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դե Լիգտը: Եվ այդ գոլը հաղթական եղավ թիմի համար, քանի որ «Այաքս»-ը հաղթեց «Յուվենտուս»-ին և դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ:

Ամստերդամի «Այաքս»-ը Չեմպիոնների լիգայու հաղթել է 4 անգամ: Վեջին անգամ թիմը այդ մրցանակին արժանացել է հեռավոր 1995 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում