Դանիելյանը կես միավոր է զիջում Եվրոպայի առաջնության առաջատարին

Դանիելյանը կես միավոր է զիջում Եվրոպայի առաջնության առաջատարին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացավ 6-րդ տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան: Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց:

Այս տուրից հետո Էլինա Դանիելյանը շարունակում է կես միավորով ետ մնալ մրցաշարային աղյուսակի առաջատարից և ունի 4,5 միավոր: Իսկ Լիլիթ Մկրտչյանն ունի 4 միավոր: Առաջատար Ալինա Կաշլինսկայան ունի 5,5 միավոր:

Մրցաշարի ավարտին մնաց 5 տուր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում