Չեմպիոնների լիգայում կկայանան քառորդ եզրափակչի ևս երկու հանդիպում

Չեմպիոնների լիգայում կկայանան քառորդ եզրափակչի ևս երկու հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան քառորդ եզրափակչի պատասխան երկու խաղերը ևս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պորտուգալական «Պորտու»-ն Լիսաբոնում կընդունի անգլիական «Լիվերպուլ»-ին: Այս թիմերի առաջին խաղում «Լիվերպուլ»-ը հաղթել էր 2:0 հաշվով:

Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ կփորձի կրկին հաղթել «Տոտենհեմ»-ին: Այս թիմերի առաջին խաղում «քաղաքայինները» հաղթել էին նվազագույն հաշվով:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում