Շախմատի վետերանների թիմը հաղթել է աշխարհի առաջնության երկրորդ տուրում

Շախմատի վետերանների թիմը հաղթել է աշխարհի առաջնության երկրորդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի թիմը շարունակում է հաջող ելույթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում ընթացող առաջնության 3-րդ տուրում Հայաստանը մրցում էր Ավստրիայի հավաքականի հետ: Հայ շախմատիստները հաղթեցին 0,5-3,5 հաշվով: Երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո թիմն առաջատարների շարքում է:

Թիմի կազմում հանդես են գալիս հայկական շախմատի լեգենդներ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, վետերանների աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում