Կլոպն անհամբեր սպասում է «Բարսելոնա»-ի դեմ խաղին

Կլոպն անհամբեր սպասում է «Բարսելոնա»-ի դեմ խաղին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բարսելոնա»-ի դեմ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Կլոպը հայտարարել է քառորդ եզրափակիչում «Պորտու»-ի դեմ երկրորդ հաղթանակից հետո: «Մենք շատ պահեր չունեցանք, սակայն օգտագործեցինք դրանք: Գիտեինք, որ նրանք չէին կարողանալու ամբողջ խաղը նույն տեմպով անցկացնել, այդ իսկ պատճառով օգտագործեցինք Ֆիրմինոյին և Հենդերսոնին: Առաջին անգամ է, որ պաշտոնական խաղում կմրցենք «Բարսելոնա»-ի հետ, որին արդեն իսկ անհամբերությամբ եմ սպասում»,-ասել է Կլոպը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլ»-ը հյուրընկալվեց «Պորտու»-ին, նորից հաղթեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ (1:4): Երկու խաղերի 1:6 հաշվով ՉԼ կիսաեզրափակիչ դուրս եկավ «Լիվերպուլ»-ը:

Կիսաեզրափակչում կմրցեն «Բարսելոնա»-«Լիվերպուլ» զույգը: «Լիվերպուլ»-ը Չեմպիոնների լիգայում հաղթել է 5 անգամ: Վերջին անգամ՝ 2005 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում