Ռոնալդուն հնարավոր է հեռանա «Յուվենտուսից»
18/04/2019 16:07
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է հեռանա ակումբից։ Գազետա.ռու կայքը, հղում անելով La Repubblica-ին, նա դժգոհ է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից դուրս մնալուց։ Նշվում է, որ պորտուգալացին դիտարկում է 2020 թվականի ամռանը ակումբից հեռանալու տարբերակը։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Յուվենտուսը» երկու հանդիպման արդյունքում պարտվել է «Այաքսին» (1:1 և1:2):
Ռոնալդուն 9 տարում առաջին անգամ չի կարողացել դուրս գալ Եվրոպայի գլխավոր մրցաշարի կիսաեզրափակիչ։
Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» 2018 թ. հունիսին տեղափոխվել է «Յուվենտուս», պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում