Շախմատի վետերանների թիմն աշխարհի առաջնությունում հաղթել է Իսրայելին

Շախմատի վետերանների թիմն աշխարհի առաջնությունում հաղթել է Իսրայելին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի թիմը շարունակում է հաջող ելույթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում ընթացող առաջնության 3-րդ տուրում Հայաստանը մրցում էր Իսրայելի հավաքականի հետ: Հայ շախմատիստները հաղթեցին 3:1 հաշվով: Երրորդ անընդմեջ հաղթանակից հետո թիմն առաջատարների շարքում է:

Թիմի կազմում հանդես են գալիս հայկական շախմատի լեգենդներ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, վետերանների աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում