USD
EUR
RUB

Արցախի թիմը ֆուտբոլի Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությանը կներկայանա արցախցի ֆուտբոլիստներով

 

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությանը Արցախի թիմը կներկայանա բացառապես արցախցի ֆուտբոլիստներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն, Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը:

«Արցախի Հանրապետությունը, լինելով ազգային եւ համամարդկային արժեքների կրող, կարեւորելով եւ ողջունելով ֆուտբոլի միջոցով բոլորին միավորելու և երկրների և ժողովուրդների միջև կամուրջներ գցելու Conifa-ի նախաձեռնությունը, իր պատրաստակամությունն է հայտնել ընդունել առաջնությունը»,- ասաց նախարար Նարինե Աղաբալյանը: Վերջինիս խոսքով` այս առաջնության պատմության մեջ խաղերը կկազմակերպեն միաժամանակ 4 մարզադաշտում` Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու դաշտերում:

«Մեզ համար բացառիկ հնարավորություն է ներկայացնելու Արցախն այնպիսին, ինչպիսին կա։ Ցավալիորեն, վերջին տասնամյակների ընթացքում Արցախը միշտ ներկայանում է քաղաքական շղարշի տակ, ինչը թույլ չի տալիս ճանաչելու իրական Արցախը»,-շեշտեց Աղաբալյանը:

Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանի խոսքով Արցախի թիմն արդեն իսկ սկսել է նախապատրաստվել առաջնությանը:

«Արցախի թիմի բոլոր ֆուտբոլիստները արցախցիներ են», -շեշտեց Դանիելյանը:

Արցախում կայանալիք գավաթի խաղարկությանը կմասնակցի ընդհանուր առմամբ 12 թիմ, որոնք բաժանված են 4 ենթախմբի:

Խմբերում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը դուրս կգան հաջորդ` ¼ փուլ: Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության բոլորը հանդիպումները կանցկացվեն Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում:

Թիմերն ըստ խմբերի բաժանվել են.

A խումբ - Արցախ, Լապլանդիա, Լուգանսկ
B խումբ - Աբխազիա, Նիսի կոմսություն, Չամերիա
C խումբ - Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա
D խումբ - Սեկեյների երկիր, Արեւմտյան Հայաստան, Հարավային Օսիա։

Գավաթի խաղարկությունը կանցկացվի հունիսին:



Լրահոս
Պատանի կարատեիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում «Լոռի» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել «Չելսին» պատրաստ է Սարրիին 5 մլն ֆունտի դիմաց բաց թողնել «Յուվենթուս» Աջարիայի բաց առաջնությանը մասնակցած մեր մարզիկները հաղթել են Բռնցքամարտիկները մեկնել են Եվրոպայի առաջնության «Արսենալ»-ի ավագը քննադատել է ՈՒԵՖԱ-ին` Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ծափահարություններով են արձագանքել Մխիթարյանի Բաքու չմեկնելու որոշմանը «Լոռի» - «Փյունիկ» հանդիպման մրցավար Արտակ Սիմոնյանը որակազրկվել է Ինձ համար մեծ ցավ է խաղը բաց թողնելը. Մխիթարյանը` Բաքու չմեկնելու մասին «Չելսի»-ն կհրաժարվի Ազարից Մբապեն չի հեռանա ՊՍԺ-ից «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Ռոնալդուն ցանկանում է, որ «Յուվենտուսը» մարզի Մոուրինյուն Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստանում է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բռնցքամարտի ֆեդերացիան մեղադրում է ՀԱՕԿ-ին և նախարարությանը պաշտոնական դիրքի չարահաշման մեջ Սարգիս Ադամյանը ստացել է «Յան Ռեգենսբուրգ»-ի լավագույն ռմբարկուի մրցանակը Գևորգ Ղազարյանը հեռացել է ակումբից Հրաձիգները 3 մարզիկով կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Փյունիկ»-ը բողոքարկելու է «Լոռի»-ի դեմ խաղի արդյունքը Հայկական ֆուտբոլում բան չի փոխվել. Էդգար Մանուչարյան Մեսսին երրորդ տարին անընդմեջ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն է Մխիթարյանը պետք է չգնա Բաքու. Վարդան Մինասյան Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլի հեղինակ Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը Հույնների հայտացուցակը Հայաստանի դեմ խաղից առաջ Առաջարկ. 6 հազար երկրպագու Բաքվի մարզադաշտ կգնա Մխիթարյանի դիմակով Սամբիստները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Հայ պատանի շախմատիստները մեկնարկել են Աշխարհի պատանի աստղեր մրցաշարում Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կունենա 11 մասնակից Ջոկովիչը և Նադալը Հռոմի մրցաշարի քառորդ եզրափակչում են Արոնյանի առաջին մրցակիցը ան Նեպոմնյաշչինն է Խաչանովը դուրս մնաց Հռոմի մրցաշարից Մխիթարյանը չի մեկնի Բաքու. The Times «Արսենալը քննադատել է ՈւԵՖԱ-ին ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար Ֆեդերերը Հռոմի Մասթերս մրցաշարի երրորդ շրջանում է Բրիասկո-Բելեկյանն օգնել է ակումբին հաղթանակ տոնել Արգենտինայի գավաթի խաղարկության հերթական տուրում Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը Ֆուտբոլի Իռլանդիայի թիմի մարզիչը Հայաստանի ընտրանուն լուրջ հակառակորդ է համարում
website by Sargssyan