«Ալաշկերտ»-ը 4-րդ տարին անընդմեջ դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ

«Ալաշկերտ»-ը 4-րդ տարին անընդմեջ դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր 4-րդ տարին անընդմեջ նվաճեց «Ալաշկերտ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գավաթի խաղարկության պատասխան խաղում «Ալաշկերտ»-ը հյուրընկալել էր «Արարատ-Արմենիա»-ին: Առաջին կեսում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները և ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսում ևս դարպասի գրավում չարձանագրվեց և 4-րդ տարին անընդմեջ գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս «Ալաշկերտ»-ը: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Ավելի վաղ` եզրափակիչ էր դուրս եկել Վանաձորի «Լոռի»-ն:

Հայաստանի Գավաթի 2018/2019 թթ. խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ին՝ «Բանանց» մարզադաշտում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում