Էլինա Դանիելյանը 29-րդն է Եվրոպայի առաջնությունում

Էլինա Դանիելյանը 29-րդն է Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն ավարտվեց, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներն անգամ 20 լավագույնների շարքում չեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքական Անթալիա քաղաքում ընթացող մրցաշարի վերջին՝ 11-րդ տուրում, Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը պարտվեցին, հաղթանակ տոնեցին Սիրանուշ Ղուկասյանը, Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը:

11 հնարավորից հավաքելով 6,5 միավոր Էլինա Դանիելյանը 29-րդն է, Սիրանուշ Ղուկասյանը՝ 31-րդը, Մարիա Գևորգյանը՝ 32-րդը, Լիլիթ Մկրտչյանը՝ 35-րդը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում