«Ռեալ»-ն իր կազմում չի տեսնում Բեյլին

«Ռեալ»-ն իր կազմում չի տեսնում Բեյլին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը առաջիկայում կարող է հեռանալ արքայական ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: «Ռեալ»-ի երկրպագուները նախորդ խաղերի ընթացքում սուլել են ուելսցի ֆուտբոլիստին: Արքայական ակումբը ձգտում է վաճառել նրան, նույնիսկ քննարկվում է հարձակվողին վարձավճարով այլ թիմի տրամադրելու տարբերակը:

Գարեթ Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին՝ այդ ժամանակ ռեկորդային գումարի դիմաց: Բեյլը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սաութհեմփթոն»-ում։ 2007 թվականին նա տեղափոխվել է «Տոտենհեմ» 7 միլիոն եվրոյի դիմաց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում