Բարսեղյանն ընդգրկվել է տուրի խորհրդանշական թիմի կազմում

Բարսեղյանն ընդգրկվել է տուրի խորհրդանշական թիմի կազմում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է Ղազախստանի տուրի խորհրդանշական թիմի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի առաջնության 6-րդ տուրում «Կայսար»-ը տանն ուժերը չափել էր «Օրդաբասի»-ի հետ: Հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով:

Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը՝ դեղին քարտ ստանալով երկրորդ խաղակեսում:

«Կայսար»-ը Ղազախստանի առաջնությունում 6-րդ տեղում է և ունի 8 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում