Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Վաշիե-Լագրավի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան Գերմանիայի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Grenke Chess Classic-ի 5-րդ տուրում Արոնյանը մրցեց Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Պարտիայի 25-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Այս տուրից հետո Արոնյանն ունի 3 միավոր և առաջատարներին զիջում է կես միավորով: Աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կարլսենը և աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն ունեն 3,5-ական միավոր:
6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Վինսենթ Կեյմերը: