ՀՖՖ-ն տուգանել է «Բանանց»-ին և ակումբի սեփականատիրոջը

ՀՖՖ-ն տուգանել է «Բանանց»-ին և ակումբի սեփականատիրոջը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է «Բանանց» ֆուտբոլային ակումբին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀՖ կարգապահական կոմիտեի հերթական նստի ժամանակ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցի անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար տրվել է խիստ նկատողություն, «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել է 100000 ՀՀ դրամով: Իսկ կիսաեզրափակչից հրաժարվելու և խաղի ժամանակ դաշտն ինքնակամ լքելու համար ակումբը տուգանվել է 250.000 դրամով:

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բանանց»-ը տեխնիկական պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից:Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք խաղի մեկնարկում «Բանանց»-ի ֆուտբոլիստները դուրս եկան մարզադաշտ, ողջունեցին «Լոռի»-ի ֆուտբոլիստներին: Այնուհետև «Բանանց»-ի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը լքեցին մարզադաշտը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում