Ստամբուլում անցկացվող մրցաշարում հայ թենիսիստուհին կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել

Ստամբուլում անցկացվող մրցաշարում հայ թենիսիստուհին կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, Panprama.am: Աշխարհի 72-րդ ռակետ, ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը նվաճել է Ստամբուլում անցկացվող թենիսի TEB BNP Paribas İstanbul Cup WTA մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր, որի մրցանակային ֆոնդը գերազանցում է 225 հազար դոլարը:

«Ռիա նովոստի»-ն գրում է, որ Երրորդ շրջանում Գասպարյանը 7:5, 6:4 հաշվով հաղթեց ռուս Վերոնիկա Կուդերմետովային: Մրցախաղը տեւեց 1 ժամ 38 րոպե:

Կիսաեզրափակիչում Մարգարիտա Գասպարյանի մրցակիցը կլինի խորվաթ Պետրա Մատրիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում