Grenke Сhess Сlassic. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել 6-րդ տուրում

Grenke Сhess Сlassic. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել 6-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, Times.am: Գերմանիայում ընթացող Grenke Chess Classic մրցաշարի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է ավարտել 14-ամյա գերմանացի Վինսենթ Կեյմերի հետ պարտիան:

Կողմերը համաձայնել են ոչ-ոքիի պարտիայի 52-րդ քայլում:

Այս պարտիայից հետո հայ գրոսմայստերը վաստակել է 3,5 միավոր և բաժանում է մրցաշարային աղյուսակի 2-7-րդ տեղերը:

1-ին տեղում նորվեգացի Մագնուս Կառլսենն է՝ 4,5 միավորով:

Վաղը՝ ապրիլի 27-ին, Արոնյանը կմրցի Մագնուս Կառլսենի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում