Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Անանդի հետ

Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Անանդի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան Գերմանիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Grenke Chess Classic մրցաշարի նախավերջին տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 33-րդ քայլին գրոմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

8 տուրերից հետո Արոնյանը 4 միավորով 7-րդ տեղում է: Մրցաշարային աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է 6,5 միավորով:

Վերջին` 9-րդ տուրում, Արոնյանի մրցակիցն ԱՄՆ-ից Ֆաբիանու Կարուանան է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում