Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Շավիշ»-ի հաղթական խաղին

Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Շավիշ»-ի հաղթական խաղին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մասնակցել է ակումբի հերթական հաջող խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պորտուգալիայի առաջնության 31-րդ տուրում «Շավիշ»-ն տանը հյուրընկալել էր «Նասիոնալ»-ին: «Շավիշ»-ը գերազանցեց մրցակցին 4:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստը` Գևորգ Ղազարյանը, «Շավիշ»-ի մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց երկրորդ կեսում` 55-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Շավիշ»-ը մրցաշարային աղյուսակում 16-րդ տեղում է և ունի 31 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում