«Ռեալ»-ը պարտությունների հակառեկորդ է սահմանել

«Ռեալ»-ը պարտությունների հակառեկորդ է սահմանել

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ 10-րդ պարտությունն է կրել Լա Լիգայում` սահմանելով հակառեկորդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Ռեալ»-ն արտագնա խաղում մրցում էր «Ռայո Վալենկանո»-ի հետ և զիջեց 1:0 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում «արքայական» ակումբը կրեց իր 10-րդ պարտությունը, որը թիմի համար հակառեկորդ է:

«Ռեալ»-ը մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղում է և ունի ընդամենը 65 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում