Մարզիչը ստիպել է ֆուտբոլիստներին գոլ բաց թողնել սեփական դարպասը

Մարզիչը ստիպել է ֆուտբոլիստներին գոլ բաց թողնել սեփական դարպասը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: «Լիդս Յունայթեդի» մարզիչ Մարսելո Բյելսան անգլիական Չեմփիոնշիփի 45-րդ տուրի «Ասթոն Վիլլայի» հետ խաղի ժամանակ ստիպել է ֆուտբոլիստներին միտումնավոր գոլ բաց թողնել։

Լենտա.ռու-ն գրում է, որ խաղի 72-րդ րոպեին Ասթոն Վիլլայի խաղացողներից մեկը վնասվածք է ստացել, և խաղընկերները խնդրել են «Լիդսի» ֆուտբոլիստներին գնդակը դուրս հանել դաշտից։ Դրա փոխարեն Բյելսան ստիպել է իր խաղացողներին գրոհել, «Ասթոն Վիլլայի» ֆուտբոլիստները կանգնել են, իսկ «Լիդսը» գոլ է խփել։

Ֆուտբոլիստների միջև կռիվ է սկսվել, որի հետևանքով «Ասթոն Վիլլայից» Անվար Էլ Գազին կարմիր քարտ է ստացել։ Դրանից հետո Բյելսան պահանջել է, որպեսզի իր թիմի խաղացողներին գոլ բաց թողնել, որպեսզի «Ասթոն Վիլլան» հավասարեցնի հաշիվը։ Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով։

Չեմփիոնշիփի ավարտից մեկ տուր առաջ «Լիդսը» զբաղեցնում է երրորդ տեղը, «Ասթոն Վիլլան»՝ 5-րդ։ «Լիդսը» կորցրել է երկրորդ տեղը զբաղեցնելու հնարավորությունը, որը թույլ կտար միանգամից հայտնվել պրեմյեր լիգայում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում