Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանը մասնակցել է իր ակումբի հաղթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Կայսար»-ը արտագնա խաղում նվազագույն հաշվով գերազանցել է Կարագանդայի «Շախտյոր»-ին:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Կայսար»-ի մեկնարկային կազմում էր, դարձավ գոլային փոխանցման հեղինակ և փոխարինվեց 81-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Կայսար»-ը մրցաշարային աղյուսակում ունի 11 միավոր և 6-րդ տեղում է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում