Հեծանվահրապարակի տարվա առաջին մրցաշարում բացարձակ հաղթողը Էդգար Ստեփանյանն է

Հեծանվահրապարակի տարվա առաջին մրցաշարում բացարձակ հաղթողը Էդգար Ստեփանյանն է

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվահրապարակի տարվա առաջին մրցաշարում բոլոր տարիքային խմբերի հաղթողները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեծահասակների 3 կմ հետապնդում ձևում և խմբակային վազքում անգերազանցելի էր Էդգար Ստեփանյանը, ով հաղթեց երկու օրերի պայքարում: 3 կմ հետապնդում ձևում Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Էդգար Սարգսյանը և բրոնզը նվաճեց Դավիթ Մկրտչյանը: Երիտասարդների մրցապայքարում լավագույն եռյակում ընդգրկվեցին Հովսեփ Խաչատրյանը, Արթուր Մարգարյանը և Հակոբ Ջաները: Այս ձևում աղջիկների պայքարում, որն անցկացվում է արդեն երկրորդ տարին, հաղթողը Մարինե Արշակյանն էր:

Խմբակային վազք ձևի չեմպիոն Էդգար Ստեփանյանին հաջորդեցին Դավիթ Մկրտչյանը և Էդգար Սարգսյանը: Երիտասարդների պայքարում Հակոբ Ջաներն առաջինն էր, Արթուր Մարգարյանը` երկրորդը, իսկ Հովսեփ Խաչատրյանը` երրորդը:

Աղջիկներից ոսկե մեդալակիր դարձավ Կարինե Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում