Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Տոտենհեմ»-«Այաքս» խաղից առաջ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Տոտենհեմ»-«Այաքս» խաղից առաջ

ԵՐԵՎԱՆ,30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կմրցի առաջին զույգը` «Տոտենհեմ»-«Այաքս»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմերի առաջին հանդիպումը կկայանա Լոնդոնում` «Տոտենհեմ ստադիոն»-ում: Թե նիդերլանդական «Այաքս»-ը, թե լոնդոնյան «Տոտենհեմ»-ը շատ վաղուց է, ինչ հանդես չեն եկել եվրոգավաթների կիսաեզրափակիչներում:

«Այաքս»-ի համար վերջին կիսաեզրափակիչ 1997 թվականին էր, իսկ «Տոտենհեմ»-ը ընդհանուր առմամբ միայն մեկ անգամ է հասել եվրոգավաթների կիսաեզրափակիչ` 57 տարի առաջ:

Երկու թիմերը միմյանց դեմ եվրոգավաթների շրջանակներում մրցել են միայն մեկ անգամ` 1981/82 մրցաշրջանում` «Գավաթակիրների գավաթի» առաջին փուլում, որտեղ «Տոտենհեմ»-ը 6:1 հաշվով հաղթել էր «Այաքս»-ին:

«Տոտենհեմ»-ը 7-րդ անգլիական թիմն է, որին հաջողվում է դուրս գալ մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Սա ՉԼ-ի համար ռեկորդ է, որը կրկնել են նաև իսպանական թիմերը: Եվ «Տոտենհեմ»-ը միակ թիմն է ՉԼ կիսաեզրափակիչ թիմերի շարքում, որը մինչ այս չի հաղթել այս մրցաշարում և դուրս չի եկել եզրափակիչ:

«Այաքս»-ն Անգլիայում անցկացրած վերջին երկու խաղերում պարտություն չի կրել: Ամստերդամը ներկայացնող թիմը միակն է, որը ՉԼ-ում պայքարը սկսել է որակավորման փուլից: 2005 թվականից հետո «Այաքս»-ը կիսաեզրափակիչ հասած Նիդերլանդները ներկայացնող միակ թիմն է:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին «Տոտենհեմ»-«Այաքս» հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Իսկ պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին` Ամստերդամում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում