Արոնյանը 7-րդն Grenke Chess Classic-ում

Արոնյանը 7-րդն Grenke Chess Classic-ում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ավարտեց ելույթները գերմանական Grenke Chess Classic մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի վերջին տուրում Արոնյանի մրցակիցը Ֆաբիանու Կարուանան (ԱՄՆ) էր: Պարտիայի 43-րդ քայլw6m գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

9 հնարավորից հավաքելով 4,5 միավոր` Արոնյանը կիսեց 5-7-րդ տեղերը` լրացուցիչ միավորներով գրավելով 7-րդ հորիզոնականը:

Grenke Chess Cllassic մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում