«Տոտենհեմ»-ի մարզիչը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կախարդական երեկոյի ակնկալիք ունի

«Տոտենհեմ»-ի մարզիչը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կախարդական երեկոյի ակնկալիք ունի

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի կարծիքով, իր թիմը ՉԼ կիսաեզրափակիչի «Այաքս»-ի դեմ խաղում մոտիվացիայի պակաս չի ունենա:

«Մեզ քիչ հնարավորություն ենք ունեցել խաղալու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում: Մենք պետք է պատրաստ լինենք: Մեզ կախարդական երեկո է սպասում: Ամիսներ առաջ ոչ մեկը չէր էլ կարող խոսել այն մասին, որ խաղալու ենք կիսաեզրափակիչում և առաջին հանդիպումն անցկացնելու ենք սեփական մարզադաշտում: Մենք մոտիվացիայի պակաս չենք ունենալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մաուրիսիո Պոչետինոյի խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի կայքը:

Պոչետինոյի կարծիքով, շատ կարևոր է նաև գիտակցել, որ բացի առաջին խաղի 90 րոպեներից, թիմին սպասում է նաև մեկ պատասխան հանդիպում:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Տոտենհեմ»-ը Լոնդոնում կընդունի «Այաքս»-ին: Հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում