Ազատ ոճային ըմբիշները կմասնակցեն Մախաչկալայի միջազգային մրցաշարին

Ազատ ոճային ըմբիշները կմասնակցեն Մախաչկալայի միջազգային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի հերթական միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Մախաչկալա, որտեղ մայիսի 1-3-ը կմասնակցի աշխարհի հնգակի չեմպիոն Ալի Ալիեւի ամենամյա հուշամրցաշարին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մրցավայր են մեկնել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Կարեն Զուրաբյանը (57 կգ), Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ) եւ Մարզպետ Գալստյանը (92 կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում