Հայաստանի ֆուտբոլի մինչև16 տարեկանների հավաքականը՝ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթող

Հայաստանի ֆուտբոլի մինչև16 տարեկանների հավաքականը՝ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 16 տարեկանների թիմը մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ դարձել է հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին տուրի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը: Խաղն ավարտվեց մեր ֆուտբոլիստների հաղթանակով 2:0 հաշվով:

Հայաստանի Մ-16 հավաքականը վաստակեց յոթ միավոր և, անկախ վերջին հանդիպման արդյունքից, հռչակվեց մրցաշարի հաղթող:

Հայաստանի Մ-16 հավաքական խաղադաշտ դուրս եկավ հետևյալ կազմով. 12. Ռաֆայել Մանասյան, 2. Էդգար Թամազյան, 3. Վահրամ Մախսուդյան, 4. Ստյոպա Մկրտչյան, 5. Էրիկ Սիմոնյան, 6. Գոռ Առաքելյան, 9. Արթուր Սերոբյան, 10. Յուրի Քոլոզյան (ա), 13. Սամվել Հակոբյան, 18. Սարգիս Սահակյան, 21. Սպարտակ Հայրապետյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում