Նեյմարը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

Նեյմարը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է հանդես գալ «Ռեալի» կազմում, հայտնում է Sovsport-ը:

Ինչպես հայտնել է El Chiringuito TV-ի լրագրող Էդուարդո Ինդան՝ ֆուտբոլիստն այդ մասին խոստացել է Մարսելուին, որը հանդես է գալիս մադրիդցիների կազմում, և կիսվել է Իսպանիա վերադառնալու ցանկությամբ:

«Ռեալը» ևս հետաքրքրված է Նեյմարով: Ֆուտբոլիստի հայրը շարունակում է հերքել այդ տեղեկությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում