Արոնյանը 10-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Արոնյանը 10-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՖԻԴԵ-ն հրապարակել է մայիս ամսվա լավագույն 100 շախմատիստների ցուցակը, որտեղ Լևոն Արոնյանը 10-րդ տեղում է: Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 59-րդ, Հրանտ Մելքումյանը 93-րդ տեղում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում