Մեզ համար «Բարսելոնա»-ի դեմ խաղում ոչ-ոքի արդյունքը վատը չի լինի. Յուրգեն Կլոպ

Մեզ համար «Բարսելոնա»-ի դեմ խաղում ոչ-ոքի արդյունքը վատը չի լինի. Յուրգեն Կլոպ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով իր թիմի համար ոչ-ոքի արդյունքը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնա»-ի դեմ խաղում վատ չի լինի:

«Մենք նպատակ ունենք «Կամպ Նոու» մարզադաշտում մեր լավագույն խաղը ցուցադրել: Որքան ուժեղ խաղանք, այնտեղ լավ մթնոլորտ կլինի մարզադաշտում: Մեզ համար ոչ-ոքի արդյունքը վատը չի լինի: Շատ ակումբները Կատալոնիա են գալիս հստակ պլանով, սակայն գլխին հարված ստացած հեռանում են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է մասնագետը:

Կլոպի խոսքով` «Լիվերպուլ»-ի համար հրաշալի կլիներ միաժամանակ հաղթել թե Անգլիայի առաջնությունում, թե Չեմպիոնների լիգայում:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում «Լիվերպուլ»-ը մայիսի 1-ին կհյուրընկալվի «Բարսելոնա»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում