«Յուվենտուսը» ցանկանում է գնել Իկարդիին

«Յուվենտուսը» ցանկանում է գնել Իկարդիին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում:

Թուրինցիները մտադիր են ձեռք բերել 26-ամյա արգենտինացուն մրցաշարից հետո և առաջարկել նրան 5-ամյա պայմանագիր՝ տարեկան 8.5 միլիոն եվրո աշխատավարձով՝ հարկերի վճարումից հետո:

Նրան կտրամադրվեն նաև բոնուսներ, հայտնում է beIN Sports-ի լրագրող Տանկրեդի Փալմերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում