«Փյունիկ»-ը և «Ալաշկերտ»-ը հաղթեցին առաջնության 30-րդ տուրում

«Փյունիկ»-ը և «Ալաշկերտ»-ը հաղթեցին առաջնության 30-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 30-րդ տուրը մեկնարկեց երկու հանդիպումով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տուրի կենտրոնական խաղում մրցեցին «Արարատ-Արմենիա»-ն և «Փյունիկ»-ը: Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը 4 գնդակ ուղարկեց «Արարատ-Արմենիա» դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Փյունիկ»-ից աչքի ընկան Ուսման Մոհամեդը, Արթուր Միրանյանը, Էրիկ Վարդանյանը և Դենիս Տալալայը: «Արարատ-Արմենիա»-ի միակ գոլը խփեց Անտոն Կոբյալկոն:

Միաժամանակ ընթացքող «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» խաղում Հայաստանի գործող չեմպիոնը հաղթեց 2:0 հաշվով:

Եվս մեկ հանդիպում կկայանա մայիս 2-ին, որտեղ կմրցեն «Շիրակ»-ը և «Արարատ»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում